• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիայում հնչեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմը»

23 հունվարի, 2020

Հունվարի 23-ին Չեխիայի Բռնո քաղաքում Բռնոյի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Baroque Choir» երգչախմբի կատարմամբ և հանրահայտ դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ առաջին անգամ Չեխիայում հնչեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ,,Ռեքվիեմը,,՝ Մաեստրոյի ներկայությամբ։ Համերգին ներկա գտնվեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը տիկնոջ հետ։ ,,Բախը և Մանսուրյանը,, խորագրի տակ ընտրված գործերի կատարմամբ այս համերգաշարն (հունվարի 23-24) անցկացվում է Չեխիայում ՀՀ դեսպանության պատվավոր հովանու ներքո։
Չեխ և հայ հանդիսատեսը մեծ հիացմունքով ընդունեցին հայ մեծանուն կոմպոզիտորի աշխատանքը և մեծ ոգևորությամբ դիմավորեցին համերգին ներկա Տիգրան Մանսուրյանին։
ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ համերգին նախորդող օրը, հունվարի 22-ին ջերմ մթնոլորտում անցկացվեց Մաեստրո Տիգրան Մանսուրյանի և դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Բռնոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին Մաեստրոն կիսվեց իր կյանքի հետաքրքիր դրվագներով, խոսեց ,,Ռեքվիեմի,, ստեղծման պատմությունից, ապա նաև մեր հայրենակիցների համար նվագեց իր հայտի ստեղծագործություններից մեկը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: